Տիգրանի Ավինյանի որոշմամբ՝ Երևանի հ․ 174 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 10-ի որոշմամբ՝ Նաիրա Դանիելյանը նշանակվել է Երևանի հ․ 174 հիմնական դպրոցի տնօրեն։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի հունիսի 27-ի N 297 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 2025 թվականի հուլիսի 3-ի N 02/09.2/21130-2025 գրությունը՝

1. Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին՝ 2025 թվականի հուլիսի 10-ից նշանակել «Երևանի հ.174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում` կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի հուլիսի 10-ից մինչև 2030 թվականի հուլիսի 10-ը ներառյալ:

2. «Երևանի հ.174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Անահիտ Հակոբյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

3. Աշխատավարձն՝ ըստ հաստիքացուցակի»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել