Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրն իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել ծնողներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել