Ռուսաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հետևանքներ կունենա Երևանի հնարավոր դուրս գալը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
«Նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց թվում է: Բայց մենք, իհարկե, հետաքրքրված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխազդեցությամբ, և բազմակողմ ձևաչափից բացի, մեզ միավորում են նաև շատ սերտ երկկողմ հարաբերությունները»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ամեն ինչ սովորում են համեմատության մեջ․ «Մենք կտեսնենք, թե ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը»։