Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով
իջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի հուլիսի 15-18-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) կգործուղվի պատվիրակություն։ Համապատասխան որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի հուլիսի 15-18-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի, գիշերավարձի և օրապահիկի ծախսերը
կատարել (ընդ որում, 2025 թվականի հուլիսի 15-ի համար վճարել միայն գիշերավարձի ծախսը)՝
1) Մխիթար Հայրապետյանինը և Գևորգ Մանթաշյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Վահան Կոստանյանինը, Սամվել Մկրտչյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Վարդան Կոստանյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Ռաֆայել Գևորգյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
5) Լուսինե Գևորգյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանիշ Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Արկադի Պապոյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
7) Էրիկ Հովսեփյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.
8) Արմեն Սեդրակյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
9) Սերգեյ Բաղդասարյանինը՝ 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման
ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ հնգօրյա ժամկետում ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։