Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Խորհուրդը շարունակում է նստացույցը Ազատության հրապարակում, և այսօր ժամը 20:30-ից 23:00-ը Խորհրդի անդամները հասանելի կլինեն ակտիվ համախոհների հետ քննարկման ու վաղվա գործողությունների ներկայացման համար:
Ուստի, ովքեր ունեն առաջարկներ կամ պատրաստ են մասնակցել մեր վճռական պայքարին, թող նշված ժամանակահատվածում մոտենան Խորհրդի անդամներին:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել