«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. Գլխավոր դատախազություն

««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը:

Այս մասին հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ.

  • կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն:
  • իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով նույն ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 միլիոն դրամ:
  • կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել