Մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն․ Երևանի քաղաքապետարան

Prepa ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ PREPA RUN-ի ընթացքում հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. – Խանջյան – Թումանյան – Սարյան – Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները: 

Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն: 

Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել