Նոր նշանակումներ` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Սեպուհ աբեղա Ասատրյանը նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում՝ որպես գործավար-քարտուղար։

Հոգեշնորհ Տ․ Մխիթար աբեղա Եփրեմյանը, ազատվելով Մայրավանքի տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես ավագ վերակացու։

Հոգեշնորհ Տ․ Հովսեփ աբեղա Հակոբյանը նշանակվել է «Թրբանճյան» ընծայարանում՝ որպես փոխտեսուչ ուսումնադաստիարակչական գծով՝ ազատելով վերակացուի պարտականություններից։

Հոգեշնորհ Տ․ Վազգեն աբեղա Կարապետյանը ծառայության է կոչվել «Գարեգին Ա» կրթական կենտրոնում՝ որպես գործավար-քարտուղար:

Արժանապատիվ Տ․ Առեն քահանա Մարտիրոսյանը, ազատվելով ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Իրաքի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Եղիա քահանա Փահլևանյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել