Երևան քաղաքում՝ հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։
