Ընկերս այսօր դարձավ Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
««Հանրապետություն» կուսակցության համար, հատկապես ընտրություններից առաջ, սա մեծ կորուստ է, միևնույն ժամանակ համոզված եմ, որ Արտակ Զեյնալյանի՝ երկրին և պետականությանը մատուցվելիք ծառայությունները իրավական դաշտում շատ ավելի կարևոր են, քան առանձին կուսակցությանն աջակցելը»,-նշել է նա։