«Նախաինսուլտային վիճակ է եղել ինձ մոտ»․ Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

Լրագրողների հետ զրույցում Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ։

«Բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Ես ստորագրել եմ մի փաստաթղթի տակ, որն ասում է, որ նախաքննարկան գաղտնիք չհրապարակեմ։ Ելնելով իմ առողջական վիճակից իրենք պետք է սա հետաձգեին և մեկնաբանել են, որ ես առողջական խնդիրներ չունեմ։ Այս վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում նախաինսուլտային վիճակ է եղել ինձ մոտ։ Երկրորդը պրոթեզի, ողնաշարի, վերականգնողական գործողությունների հետ կապված խնդիրներ են եղել, ես դրանցով եմ զբաղված եղել։ Ես որևէ առիթ չեմ տվել այս տարիների ընթացքում, որ ինչ-որ փաստաթղթերով, իմ առողջական վիճակով՝ թաքնված լինեմ։ Ես գտնում եմ, որ իրենք սխալներ են թույլ տվել»,-ասաց ԱԺ պատգամավորը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Հիշեցենքն՝ հունիսի 9-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել