Նոր նշանակում Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին կկարգարդություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 27-ի եզրակացությունը, ինչպես նաեւ Վլադիմիր Խաչատրյանի 2025 թվականի հունիսի 27-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Վլադիմիր Հովհաննեսի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ 2025 թվականի հուլիսի 3-ից նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի (ծածկագիր՝ 1-1.2-10) պաշտոնում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել