Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 860-Ա որոշման հավելվածի 48-րդ կետը`
1. Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 30-ի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 251-Ա որոշումը»:
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պապոյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Լ. Ֆարմանյան – Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Գ. Հակոբյան – «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան – «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Վան Չանծյուանի – չինական կողմի ներկայացուցիչ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Խաչատրյան – «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան – «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)