«Այս ամբողջ պատմությունը նորություն չէ, պարզ է, որ համակարգային կոռուպցիան այս տեսքն ունի»,-այս մասին ԱԺ-ում ասաց փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նա զարմանք հայտնեց, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները լքել նիստերի դահլիճը, և հետաքրքրվեց՝ թե նրանք ի՞նչ կարծիք ունեն կատարվողի վերաբերյալ․
«Ամբողջ օրը խրամատից, պաշտպանական ենթակառուցվածքներից եք խոսում, ձեզ դրել եք զինվորական փորձագետի տեղ՝ մեծ-մեծ խոսում եք։ Մի հատ պատասխանեք՝ որ որևէ հիմնարկում նախարարը զբաղված լինի իր առանձնատունը սարքելով՝ նախապատերազմական և հետպատերազմական վիճակում էլ սաունան ու բասեինը վայելի, էս պայմաններում կարա՞ որևէ մեկը մտածի բանակի մասին»։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։