«Հանրային ծառայության որոշ տեսակների դեպքում ունենք օրենսդրական բացեր»․ Տիգրանուհի Խալաֆյան

Նախկինում և ներկայում ևս շարունակում են հստակեցված չլինել հանրային ծառայության առանձին տեսակների համար պատասխանատվության կառուցակարգերը, այսինքն՝ առանձին տեսակների դեպքում չեն նույնանում կարգապահական պատասխանատվության կիրառման, ժամկետների, դրան առնչվող մոտեցումները։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը։

«Հիմնական խնդիրն այն է, որ հանրային ծառայության որոշ տեսակների դեպքում հղում է կատարվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներին՝ կապված կարգապահական պատասխանտվության կիրառման հետ, և ծառայության որոշ տեսակների դեպքում ունենք օրենսդրական որոշ բացեր, որտեղ ժամկետները հստակեցված չեն, կամ պատասխանատվության տեսակը տարբերվում է ընդհանուր մոտեցումից»,-ասաց նա։

Տիգրանուհի Խալաֆյանի խոսքով՝ կա օրենսդրական խնդիր՝ կապված եզրակացությունների ոչ պարտադիր բնույթի հետ․ «Գործնականում ունեցել ենք դեպքեր, երբ ԿԿՀ-ն որպես անհամատեղելիության պահանջների քննությամբ զբաղվող միակ իրավասու մարմին, արձանագրել է անձի կողմից անհամատեղելիության պահանջի խախտում։ Հանձնաժողովն իրավասու մարմնին, այսինքն՝ անձի լիազորությունները դադարեցնելու իրավասություն ունեցող անձին կամ պաշտոնատար անձին դիմել է վերջինիս լիազորությունները դադարեցնելու հարցով, և ունեցել ենք դեպքեր, երբ հանձնաժողովի եզրակացության հիման վրա անձնանց լիազորությունները չեն դադարեցվել, դադարեցնող մարմինը փաստացի անտեսել է հանձնաժողովի՝ խախտման վերաբերյալ եզրակացությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել