Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020–21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։
Սա նաև նշանակում էր՝ ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։
2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին՝ հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1500-ը։
Եւս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի վեհարանը։ Այլ տարբերակ չկա»։