Ալեն Սիմոնյանը 2 օրով արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռուբինյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2 օրով արձակուրդ է գնում։ Այդ մասին նա ստորագրել է համապատասխան կարգադրություն։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ հուլիսի 8-9-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում»,– գրված է կարգադրության մեջ:

Այդ օրերին ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը նա հանձնարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: Կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի համապատասխան վճարման կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել