Վահե Դաշտոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեում զբաղեցրած պաշտոնից

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հունիսի 27-ին կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ, առաջին դասի խորհրդական Վահե Դաշտոյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրաման է ստորագրել։

«Հրամայում եմ՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ, առաջին դասի խորհրդական Վահե Մուրադի Դաշտոյանին ս․թ․ հունիսի 27-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա․․»,-ասված է հրամանի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել