Կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը․ ի՞նչ պետք է իմանա ուսուցիչը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցել ցանկացողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն, և նույն էջում ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Կամավոր ատեստավորման քննությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին, իսկ ատեստավորված ուսուցիչների համար խրախուսման մեխանիզմը կկիրառվի 2026 թվականի հունվարից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել