ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծումը ժամանակավորապես արգելվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս):

Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։

Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։

Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։

Հիշեցնենք՝ այդ խմբաքանակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, որի համար տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր:

Տեսչական մարմինը գործառույթներն ուղղված են սննդամթերքի անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել