Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Երևան քաղաքում՝ հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19- 23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել