Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար․ Տեր Կորյուն Պապիկյան

Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Կորյուն Պապիկյանը։

«ՍՐՏԻ ՑԱՎՈՎ

Եղբայր չեն դառնում մեկ ակնթարթում։

Եղբայր չեն դառնում միայն խոսքերով։

Եղբայրը եղբորը երբեք չի հայհոյում, չի ծաղրում, չի վարկաբեկում, չի պախարակում։

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին» (Սաղմ. 132:1)։
Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար, իսկ դու ՄԻԱԾՆԱԷՋ ՄԱՅՐ ԱԹՈՌ ես ուղարկում անհաշիվ զինված հրոսակախմբեր և ձերբակալում մեր ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՐԻՆ։

Ուրեմն, զուր է կեղծ ու շողոքորթ խոսքեր արտասանել, որովհետև «Մենք ՄԱՅՐ ենք ընդունում ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ, իսկ ՀԱՅՐ ենք խոստովանում ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԸ»։

Իսկ ո՞վ է քո մայրը և կամ ո՞վ է քո հայրը. գործերո՛վ է պետք ցույց տալ, այլ ոչ թե խոսքերով։

Հ. Գ. Սուրբ Պողոս առաքյալը վերստին հիշեցնում է. «Քանի դեռ ժամանակ կա, բարին գործենք բոլորի հանդեպ, մանավանդ հավատի մեջ մեր հարազատների հանդեպ» (Գաղ. 6:10)։

Ով միևնույն բաժակից չի ճաշակում, մեզ եղբայր չէ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել