Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը, լավ ինչքան կարելի է․ փաստաբան

Թարմացված։ Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց։

Զվարթնոց օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դերեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Սա ուղղակի իրավական նիհիլիզմ է։

ՀՀ Ներքին գործերի նախարարությունից պահանջում եմ նշվածի վերաբերյալ գրավոր պարզաբանում։

Այսօր Արմեն Չարչյանը պետք է մեկներ Մադրիդ, որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հաշդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ ,այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։ Սակայն մինչ այս պահը հարցը դեռ լուծում չի ստացել։ Սա լուրջ հարված է ՀՀ-ի հեղինակությանը։ Լավ ինչքան կարելի է…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել