Այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել: Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերի և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար: Տեղին է հիշատակել նաև «Դիմակայունության և աճի» պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն»,-ասել է նա։