Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կապանում, Վանաձորում, Տավուշի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում հուլիսի 2-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Մյասնիկյան, Միչուրինի, Տպագրիչների, Գ․Նժդեհի, Բանակի, Օրբելու փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Չինչին, Նավուր, Իծաքար բնակավայրերի գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Գետարգել, Վերին և Ներքին Պտղնի բնակավայրերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 3, 5 բազմաբնակարան շենքերի, Թումանյան փողոցի թիվ 4, 6, 8, 16, 18 բազմաբնակարան շենքերի և առանձնատների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել