Եթե կա գոնե մեկ փաստաբան, որ իր վստահորդի շահերից ելնելով այլ կարծիք կասեր, թող այստեղ արձագանքի․ Երեմ Սարգսյան

Այսինքն՝ բոլորդ ձեր անելիքները արել ՝ ավարտել եք, մնացել է Արա Զոհրաբյանին ու Արման Թաթոյանին մեղադրեք, թե իբր Սրբազանին համոզել են  ներկայանալ քննչական։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ոչ մեկ Սրբազանին չի համոզել, ինքն էլ համոզվողներից չէր։

Էմոցիոնալ առումով բոլորս ենք դեմ եղել , որ ներկայանա, իսկ ԻՐԱՎԱԿԱՆ առումով միանշանակ ճիշտը ներկայանալն էր, որպիսի կարծիք հայտնել եմ նաև ես։

Եթե կա գոնե մեկ փաստաբան, որ իր վստահորդի շահերից ելնելով այլ կարծիք կասեր, թող այստեղ արձագանքի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել