ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 385.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.87 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.38 դրամ (աճել է 2.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 520.48 դրամ (աճել է 4.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91 դրամ (աճել է 0.008 դրամով):