Ի՞նչ կարգով են ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում քննչական գործողությունների իրականացման վայր

Քննչական գործողություններ իրականացնելու վայր ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ուղեկցելու մասին գրավոր հայտ ստանալիս` պահակախմբի ավագը պարտավոր է ծանոթանալ նրանց անձնական գործերին, ուսումնասիրել շինությունը կամ տեղանքը, որտեղ նախատեսված է քննչական գործողությունների կատարումը, և դրանք իրականացնող անձանց հետ որոշել նրանց պահպանության կարգը:

Քննչական գործողությունների իրականացման վայրում ուղեկցողները պարտավոր են գտնվել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց կողքին, ուղեկցել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց քննչական գործողությունների բնույթով պայմանավորված նրանց բոլոր տեղափոխությունների ժամանակ, կատարել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց անձնական զննություն` հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց առաջ:

Շինություններում քննչական գործողությունների կատարման ժամանակ ուղեկցող պահակախումբը տեղաբաշխվում է այնպես, որպեսզի ուղեկցողների մի մասը մշտապես գտնվի շինության պատուհանների և դռների մոտ: Քննչական գործողության ավարտի կամ հաջորդ օրերին դրա շարունակման անհրաժեշտության մասին քննիչն ուղեկցման մասին հայտում կատարում է նշում և հաստատում իր ստորագրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել