Ապարանում ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում համայնքի ղեկավարությունն աշխատում է բարձր պատրաստվածությամբ և անում է հնարավոր ամեն բան՝ բնական աղետից տուժած բնակչության անվտանգությունն ապահովելու, վնասները նվազեցնելու և իրավիճակն արագ կայունացնելու համար։ Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։
Նշվում է, որ համայնքապետարանի բոլոր կառույցները ներգրավված են ավերածությունների հետևանքների վերացման, օգնության տրամադրման և անհրաժեշտ ծառայությունների արագ կազմակերպման գործընթացում։