Բացահայտվել է «Զվարթնոց»-ում կատարված գողությունը

Հունիսի 9-ին՝ ժամը 21.20-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրացի կինը հայտնել է, որ օդանավակայանի տարածքից գողացել են պայուսակը, որի մեջ դյուրակիր համակարգիչ, բջջային հեռախոս, 500 եվրո, 600 դոլար և այլ իրեր կային։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Օդանավակայանի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Չարենցավանի բնակիչ 48-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել