Հայտնաբերվել է որոնվող տղամարդու դին․ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ Նոր մանրամասներ՝ Ճամբարակից

Այսօր Ճամաբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։

Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Շուրջ 230 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։

Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։

Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող’ ընթացիկ խնդիների օպերատիվ կարգավորման նպատակով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել