Ճամբարակում շենքի փլատակների տակից ևս մեկ դի է դուրս բերվել, զոհերի թիվը հասել է 5-ի։
Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մեծաքանակ ուժեր․ Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, մարզային փրկարարական վարչություններից, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից։
Տեղում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։