ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է քաղաքացի Տ. Դավթյանին հնարավորություն ընձեռել ավարտելու ուսումնառությունը։
Նշվում է, որ Կառավարության 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացուն մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը տրվել է տարկետում Լյուվենի կաթոլիկ համալսարանում բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու համար:
«Հաշվի առնելով քաղաքացու առողջության հետ կապված խնդիրները, որոնց պատճառով նա չի կարողացել պատշաճ ձևով պատրաստվել և մասնակցել քննություններին՝ առաջարկում ենք հնարավորություն ընձեռնել քաղաքացուն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ուսումնառության ընդհատումը համարել արտակարգ բնույթ կրող իրավիճակ և հնարավորություն տալ իրացնել իր կրթության իրավունքը»,-ասված է հիմնավորման մեջ։
Տ․ Դավթյանի ուսումնառության ավարտը նախատեսվում է 2026 թվականի հուլիսին: