Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից։
Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից և դրանց ենթակա բաժիններից։
Ոստիկանության կառուցվածքը և թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի ներկայացմամբ։ Ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ։
Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարը: