Ո՞ր փուլում է անձը ձեռք բերում ձերբակալվածի կարկավիճակ

Ձերբակալումը և կալանավորումն ունեն էական ընդհանրություններ: Երկուսն էլ հնարավորություն են տալիս հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի պարագայում դատավարական կարգավիճակ ունեցող անձին զրկել ազատությունից (պահել անազատության մեջ): Ընդ որում` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բավարար աստիճանը ձերբակալման դեպքում ավելի ցածր է, քան կալանավորման դեպքում: Այս բնորոշումից երևում է, որ ձերբակալման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող չորս գործողություններից` 1 անձին ազատությունից փաստացի զրկելը, 2 նրան իրավասու մարմին բերելը, 3 ձերբակալման արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը: Ուստի անձը կարող է ձերբակալվածի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Նախքան դա` անձը, փաստացի արգելանքի վերցվելով և քրեական հետապնդման մարմին բերվելով, դեռևս ձերբակալվածի կարգավիճակ չի կարող ունենալ, մինչդեռ նրան արգելանքի վերցնելու և վարույթն իրականացնող մարմին բերելու հիմքը հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածն է` զուգորդված նրա փախուստը կանխելու նպատակով: Ընդ որում, այստեղ կասկածի հիմնավորվածության աստիճանն էլ ավելի ցածր է, քան ձերբակալման դեպքում:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել