Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են մի շարք երաժշտական դպրոցներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, 34-րդ և 39-րդ կետերով.

1. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2025թ. 16-րդ մրցույթ-փառատոնում 1-ին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին:

2. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2025թ. 16-րդ մրցույթ-փառատոնում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին:

3. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2025թ. 16-րդ մրցույթ-փառատոնում 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՀՈԱԿ-ին:

4. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2025թ. 16-րդ մրցույթ-փառատոնում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին:

5. Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 2025թ. 16-րդ մրցույթ-փառատոնում 5-րդ հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, մատակարարման և տեխնիկական սպասարկման վարչությունների պետերի վրա:

7. Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ. Հովհաննիսյանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել