Տիգրան Ավինյանը Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակել Մարիետա Դավթյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 2-ին որոշում է ստորագրել, որով Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտոնում նշանակվել է Մարիետա Դավթյանը։ Տնօրենն այդ պաշտոնը զբաղեցրել է վերջին 5 տարիների ընթացքում, այնուհետ ազատվել է պաշտոնից՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով։

Նա այս պաշտոնը կզբաղեցնի մինչև 2028 թվականի հուլիսի 30-ը՝ 65 տարին լրանալը։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթն անցկացնելու նպատակով մասնագիտական հանձնաժողովի նիստի 2025 թվականի մայիսի 16-ի N 270 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 2025 թվականի մայիսի 30-ի հ. 28491-25 գրությունը՝

1. Մարիետա Պավլուշայի Դավթյանին՝ 2025 թվականի հունիսի 4-ից նշանակել «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր մինչև 65 տարին լրանալը՝ 2025 թվականի հունիսի 4-ից մինչև 2028 թվականի հուլիսի 30-ը ներառյալ:

2. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արուսյակ Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պարտականությունների կատարումից:

3. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել