Արշակ Կիրակոսյանին վերապահվել է վարչության պետի տեղակալի պարտականությունները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունիսի 3-ին հրաման է ստորագրել, որով․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիչ վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արշակ Վարոսի Կիրակոսյանին՝ 6 ամիս ժամկետով՝ 2025 թվականի հունիսի 9-ից գործուղել Հայաստանի Հանրապետության ՔԿ լոռու մարզային քննչական վարչություն։

Արշակ Կիրակոսյանին վերանշյալ գործուղման ժամանակահատվածում վերապահել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել