Պարգևատրումներ՝ վարչապետի որոշմամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանին և բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին պարգևատրելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը`  Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանին և բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանին պարգևատրել 2013 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի և Կոտայքի մարզպետարանների և ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի,  «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,- ասված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել