Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված. Ավինյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երեխաներին Հունիսի 1-ի կապակցությամբ։

«Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված։

Քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։

Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա լիարժեք զարգանալու՝ խաղալու, սովորելու, երազելու և այդ երազանքները իրականություն դարձնելու։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ »,– գրել է Ավինյանը՝ հրապարակելով լուսանկար իր երեխաների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել