Հունիսի առաջին օրերին հորդառատ անձրևներ կլինեն․ ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի, 2-ի և 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-ին, 2-ին և 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ը նույնքան կնվազի։

Հայ1
Երևան քաղաքում`

Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո, 5-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հայ2

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել