Փետրվարի 7-ի տեղի է ունեցել ՀՀ արդարադատության խորհրդի նիստը: ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի փոխանցմամբ`արդարադատության խորհուրդը որոշել է` Սամվել Թադևոսյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
Լուսանկարը` court.am-ի