Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ:
Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմնադրվում) է օրենքով:
Մասնավոր են այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք են:
Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպական-իրավական տեսակից:
Հ. Գ. Իսկ Դուք գիտե՞ք, որ ԱՄՆ-ում բնակչության 23%-ի մոտ ռադիոն տեղադրված է լոգարանում: