Օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում շեշտակիորեն պակասում են. «Հրապարակ»

Վերջին երկու տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում շեշտակիորեն պակասում են:

Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Օտարերկրյա ներդրումները 2011թ. Հայաստանում կազմել են 1 միլիարդ 650 միլիոն դոլար՝ 2010 թվականի համեմատ աճելով 6.3%– ով։ Աճը տեղի է ունեցել ուղղակի ներդրումների հաշվին, որոնք  կազմել են 813,3 մլն դոլար։ 2012թ.-ին, սակայն, կտրուկ անկում է 2011թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 8.6%-ով, ուղղակի ներդրումները՝ 35 տոկոսով։

 Խոշոր օտարերկրյա ներդրումները 2012-ին եկել են Ֆրանսիայից՝ 230 մլն դոլար, դրա 90%-ից ավելին հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ Արմենիայի» ներդրումներն են։ Ռուսաստանյան ընկերությունները 2012թ. իրականացրել են 123 մլն դոլարի ներդրումներ, ինչը նվազ է 3,2 անգամ։ Ռուսական ներդրումներն ուղղվել են հեռահաղորդակցության, էներգետիկայի, հիմնային մետաղների արտադրության, մանրածախ առևտրի տրանսպորտի ոլորտ։

2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել է 1,155,1 մլն դոլարի ներդրում, որը նածորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62.1 տոկոսով:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել