Ստրասբուրգում կայացել է Գ.Կոստանյանի և Ն. Մուիժնիեկսի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել  ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:                                                                            

Դատախազության կայքի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում  զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

 

Լուսանկարը` genproc.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել