«ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է»․ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

ՔՊ-ն 3264 ձայն կեղծել է։ Նման հայտարարություն է արել Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը և կից լուսանկարներ հրապարակել։

Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է․

«Մեր բոլոր վստահված անձինք ունեն այսպիսի թերթիկներ, որոնցով հաշվում են ԲՈԼՈՐ ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում: Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը:

Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել