Մեր բոլոր վստահված անձինք ունեն այսպիսի թերթիկներ, որոնցով հաշվում են ԲՈԼՈՐ ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում: Այս մասին հայտնում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը:
Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում»,-նշել է նա:
Ավելի վաղ լրատվականները հայտնել են, որ Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում։
«Ընտրողների մուտքից հետո նրանք կատարում են նշում: Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում»,-հայտնել են լրատվականները։