Ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը հավակնում է նաև առաջիկա ընտրություններից հետո քաղաքապետի պաշտոնին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Iravaban.net-ն ուսումնասիրել է այն, ներկայացնում է ընթերցողների դատին։

44-ամյա Սարիկ Մինասյանը հայտարարագիրը ներկայացրել է մարտի 5-ին՝ 2024-ի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար։

Թեկնածուն հայտարարագրել է բնակարան Գյումրիում՝ շուրջ 100 քմ մակերեսով, այն հանդիսանում է համատեղ սեփականություն։

Հայտարարագրվել է 2 մեքենա, 2-ն է Mersedes Benz մակնիշի։ Դրանցից մեկը թողարկվել է 2008-ին (S550) և 1998 թվականին (E320):

Սարիկ Մինասյանը 4 աղբյուրից եկամուտ է հայտարարագրել․

  • Միասնական սոցիալական ծառայություն-4,858,563 դրամ,
  • Գյումրու համայնքապետարան-496,965 դրամ,
  • ԱԿԲԱ բանկ-2,5 միլիոն դրամ,
  • ԱԿԲԱ բանկ-800 հազար դրամ։

Հայտարարագրված դրամական միջոցները․

  • 19 միլիոն ՀՀ դրամ,
  • 3500 եվրո,
  • 6000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նաև պարտատոմսերի տեսքով ներդրում է կատարել ԱԿԲԱ բանկում, գնել է 20 պարտատոմս՝ 200 հազար դրամով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել