Առաջիկայում կաթնամթերքի շուկայում սպասվում են թանկացումներ։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է «Չանախ» կաթնամթերքի արտադրության տնօրեն Ղուկաս Բունիաթյանից։
«Գազն ու էլեկտրաէներգիան մի կողմից, հումքի թանկացումն էլ մյուս կողմից։ Մեր ներքին ռեզերվներն արդեն օգտագործել ենք, այլևս ելք չկա։ Կաթնամթերքի հումքը թանկացել է։ Գազի և էլեկտրաէներգիայի ծախսն ավելացել է։ Այս վիճակը երկար կշարունակվի, թե ոչ՝ հստակ չեմ կարող ասել, բայց կաթնամթերքն անպայման կթանկանա»,֊- վստահեցրել է Ղուկասյանը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` azatutyun.am-ի