80-ամյա կնոջը սպանելու մեջ կասկածվում է 15-ամյա մի երիտասարդ

Հունվարի 22-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ տարեց հարևանուհին` Ամալյա Սարգսյանը, տանը մահացել է:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` մեկնած օպերատիվ խումբը Լեոյի փողոցի 70 տանը հայտնաբերել է 1934 թ. ծնված Ամալյա Սարգսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ծնոտի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ:

Հունվարի 23-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սպանությունը կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1998 թ. ծնված Ա. Ք.-ն, որը խոստովանել է հանցանքը:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ա. Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Տեսանյութը` police.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել